Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Լուկաս Պիազոնը մոտ է լոնդոնյան ակումբը լքելուն, տեղեկացնում է Goal.com-ը:
Բրազիլացին 2019 թվականից վարձավճարով հանդես էր գալիս «Ռիու Ավեում», վերադարձել է Ֆրենկ Լեմպարդի գլխավորած թիմ:
Այդուհանդերձ, Պիազոնը չի մտնում մարզչի ծրագրերի մեջ և իր համար նոր ակումբ է փնտրում:
Հիշեցնենք, որ Պիազոնը «Չելսի» էր տեղափոխվել 2012 թվականին:
Պորտուգալիայի ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 8 հանդիպման և դարձել է 2 գոլի հեղինակ: