«Բարսելոնան» միացել է «Ինտերի» դանիացի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենի համար մղվող պայքարին, տեղեկացնում է Football Italia-ն:
Նշվում է, որ կատալոնական ակումբը մրցակիցների բավական մեծ ցանկ ունի:
Դրանց թվում են ՝ «Վալենսիան», «Բավարիան», «Արսենալը» և ՊՍԺ-ն:
Հիշեցնենք, որ Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 12 հանդիպում:
Հավելենք, որ Էրիկսենի պայմանագիրն միլանյան ակումբի հետ ավարտվում է 2024 թվականին: