«Մանչեսթեր Սիթին» մոտ է կիսապաշտպան Կեվին Դե Բրույնեի հետ պայմանագրի երկարաձգմանը: Այդ մասին հայտնում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն իր «թվիթերում»:
Ըստ աղբյուրի ՝ ակումբի ու 29-ամյա ֆուտբոլիստի բանակցությունները գնում են ճիշտ ուղղությամբ: Ըստ աղբյուրի, նոր պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչեւ 2025 թվականի հունիսի 30-ը:
Անգլիայի Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում բելգիացի կիսապաշտպանն անցկացրել է 13 հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ: