ԱՊԼ-ում անցկացված Covid 19-ի վերջին հետազոտությունները հայտնաբերել են ռեկորդային թվով վարակման դեպքեր, տեղեկացնում է Daily Mail-ը:
Նշվում է, որ դեկտեմբերի 21-27-ի ընթացքում անցկացված թեստավորումները 18 դրական արդյունք են տվել:
Հիշեցնենք, որ նախորդ ռեկորդը գրանցվել էր նոյեմբերի 9-15-ն ընկած ժամանակահատվածում, երբ գրանցվել էր 16 դրական արդյունք:
Հավելենք, որ «Մանչեսթեր Սիթի»-«Էվերտոն» հանդիպումն, որը պետք է կայանար երեկ, հետաձգվեց թիմերում արձանագրված կորոնավիրուսի դեպքերի պատճառով: