Մադրիդի «Ռեալի» իսպանացի կիսապաշտպան Իսկոն ցանկանում է կարիերան շարունակել «Սևիլյայում», տեղեկացնում է AS-ը:
Նշվում է, որ ակումբի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին բարձր է գնահատում Իսկոյի որակները և ուզում է աշխատել նրա հետ:
28-ամյա ֆուտբոլիստի դիմաց մադրիդյան ակումբը 15-20 միլիոն եվրո է պահանջում:
Հավելենք, որ Իսկոն ընթացիկ մրցաշրջանում բավական քիչ խաղաժամանակ է ստանում և հիմնականում դուրս է գալիս փոխարինման: