Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը շուտով նոր պայմանագիր կստորագրի մադրիդյան ակումբի հետ: Այս մասին հայտնում է Marca-ն:
Աղբյուրի համաձայն, համաձայնագիրը կերկարաձգվի եւս մեկ տարով ՝ մինչ 2022 թվականի հունիսի 30-ը (գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2021 թվականի հունիսին):
Մոդրիչը «Ռեալում» է խաղում 2012 թվականից, մինչ այդ նա պաշտպանում էր «Տոտենհեմի» գույները: