«Չելսիի» կիսապաշտպան Քրիստիան Պուլիշիչն ասել է, որ երբեք չի փորձի համեմատվել թիմի նախկին կիսապաշտպան Էդեն Ազարի հետ։
«Դա մեծագույն համեմատություն է։ Ինչպես արդեն ասել եմ՝ Ազարը մեծ խաղացող է եղել այս ակումբի համար, ու ես երբեք չեմ փորձի ինձ նրա հետ համեմատել։
Չկա ոչ մի խաղացող, որին նայելով՝ ես փորձեմ ձևավորել իմ խաղը։ Ինձ դուր է գալիս շատ ասպեկտներ վերցնել տարբեր խաղացողներից։ Շատ բան եմ սովորել Ազարից՝ հետևելով նրան, ու նման շատ խաղացողներ կան։ Փորձում եմ ամեն օր սովորել»,- Պուլիշիչի խոսքերն է փոխանցում Goal-ը։
Ազարը «Չելսիում» հանդես է եկել 2012-19 թվականներին, ապա տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։