«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին միշտ չէ, որ ուրախ է, երբ փողոցում մարդիկ ճանաչում են իրեն։
«Բախտս բերել է, քանի որ շատ բաների միջով եմ անցել կյանքում։ Բայց երբեմն կցանկանայի հայտնի չլինել, որպեսզի հաճույք ստանայի շուկա, կինո կամ ռեստորան գնալուց, հատկապես երբ երեխաների հետ եմ»,- արգենտինացու խոսքերն է փոխանցում Marca-ն։