Ֆրանսիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ռայմոն Դոմենեկը գլխավորեց «Նանտը», տեղեկացնում է beIN Sports-ը:
Նշվում է, որ ակումբը թիմի նոր մարզչին կներկայացնի դեկտեմբերի 30-ին: Առաջին հանդիպումը նրա գլխավորությամբ «Նանտը» կանցկացնի հունվարի 6-ին ՝ «Ռենի» դեմ:
Հիշեցնենք, որ «Նանտը» 16-րդ դիրքում է ՝ վաստակած 15 միավորով:
Հավելենք, որ Դոմենեկը 2004-2010 թվականներին է գլխավորել Ֆրանսիայի հավաքականը: