«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Կարլես Պույոլը կարծում է, որ Լիոնել Մեսսին կստանա պատմության լավագույն ֆուտբոլիստի կոչումը:
Հիշեցնենք, որ Մեսսին գերազանցեց մեկ ակումբի կազմում խփած Պելեի գոլերի թիվը:
«Եթե ինձ հարցնեք, թե ով է Մայքլ Ջորդանը, կպատասխանեմ, որ պատմության լավագույն բասկետբոլիստն է: Կարծում եմ՝ Մեսսին էլ նման կարգավիճակ կունենա. բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստ: Մեր բախտը բերել է, որ մեր ժամանակներում ապրում է Մեսսին:
«Բարսելոնայում» Մեսսին գերազանցել է բոլոր ռեկորդները, ու չգիտեմ ապագայում կգտնվի՞ որևէ մեկը, որ կարողանա գերազանցել նրա նվաճումները, քանի որ նա շատ բարձր նշաձող է դրել:
Ես առաջվա պես հավատում եմ, որ «Բարսելոնան» Մեսսիի հետ կշարունակի տիտղոսներ նվաճել, սակայն նա դեռ պիտի հավաքականի հետ էլ տիտղոսներ նվաճի»,- Պույոլի խոսքերն է փոխանցում Goal-ը: