«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է «Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդիի մասին, տեղեկացնում է BBC-ն:
«Ես խղճում եմ Վարդիին. նրա որակներն ունեցող հարձակվողն ավելի շուտ պետք է հայտնվեր ԱՊԼ-ում:
Այդ պարագայում, Վարդիի կարիերան ավելի երկար ընթացք կունենար:
Այս տղան մեզ շատ խնդիրներ կպատճառի»,-ասել է Ժոզեն:
Հիշեցնենք, ոչ ԱՊԼ-ի 14-րդ տուրի շրջանակում Մոուրինյուի գլխավորած ակումբը կմրցի «Լեսթերի» դեմ: Խաղը կկայանա դեկտեմբերի 20-ին: