ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը Լիգա 1-ի «Լիոնի» դեմ խաղում (0-1) վնասվածք է ստացել: Փարիզցիների գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հաղորդել է, որ ակումբում սպասում են սկանավորման արդյունքներին:
«Նորություն չկա, նա բժիշկների հսկողության տակ է, ու պետք է սպասենք վաղվա ստուգումներին»,- Տուխելի խոսքերն է փոխանցում Goal-ը:
Նեյմարին դաշտից դուրս էին բերել պատգարակով: Դատելով ամեն ինչից՝ խաղացողը կոճի վնասվածք էր ստացել: