Ամերիկյան Sports Illustrated ամսագիրը տարվա լավագույն մարզիկ է ճանաչել «Լոս Անջելես Լեյքերսի» հարձակվող Լեբրոն Ջեյմսին:
35-ամյա բասկետբոլիստը 3-րդ անգամ է ճանաչվում տարվա մարզիկ, ինչը ռեկորդ է:
Ավելի վաղ Լեբրոնը ճանաչվել էր լավագույնը 2012 և 2016 թվականներին:
2020 թվականին Լեբրոնը դարձել է NBA-ի չեմպիոն «Լեյքերսի» կազմում՝ եզրափակիչում հաղթելով «Մայամիին»: Նա ճանաչվել է եզրափակիչ խաղերի ամենաարժեքավոր խաղացողը:
Լեբրոնի համար այս տիտղոսը 4-րդն էր լիգայում: Ավելի վաղ նա հաղթել էր առաջնությունը «Մայամիի» (2012,2013) և «Կլիվլենդի» հետ (2016):