«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին մեկնաբանել է ԵԼ 5-րդ տուրում «Սելթիկի» դեմ տարած 4-2 հաշվով հաղթանակը:
«Տղաներն ուզում էին ստուգել, թե արդյոք ես լիովին ապաքինվել եմ կորոնավիրուսից: Մենք հիանալի սկսեցինք, բայց այդ երկու դրվագը խնդիրներ ստեղծեց: Դա մեզ համար լավ դաս կարող է լինել: Նույնիսկ 0-2 հաշվի դեպքում մենք պետք է շարունակենք որպես թիմ խաղալ, ինչն էլ արեցինք այսօր:
Ուրախ եմ, որ նույնիսկ առանց Կյերի ու այսպիսի երիտասարդ կազմով մենք գլուխներս չկախեցինք 0-2 հաշվի ժամանակ: «Սելթիկն» ապացուցեց, որ ուզում է լուրջ արդյունքօ հասնել ու լավ տպավորություն թողնել «Սան-Սիրոյում»»,- Պիոլիի խոսքերն է փոխանցում Football Italia-ն: