«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը այսօր կայացած մարզումից առաջ նախաձեռնել է զրույց թիմակիցների հետ։
AS-ին հայտնի է դարձել, թե ինչ է ասել Ռամոսը․
«Մեզ մեկ հաղթանակ է պակասում Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլ դուրս գալու համար։ Մենք կախված ենք մեզնից ու պետք է ամեն ինչ տանք։ Սա «Ռեալ Մադրիդն» է, տղանե՛ր, մենք միասին ավելի վատից ենք դուրս եկել»,-ասել է Ռամոսը։
Հիշեցնենք, որ «Ռեալը» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում «Բորուսիա» Մյունխենգլադբախին հաղթելու դեպքում կապահովի տեղը փլեյ-օֆֆ փուլում։