Անգլիական «Վուլվերհեմփթոնի» հարձակվող Ռաուլ Խիմենեսը, ով ծանր վնասվածք էր ստացել ԱՊԼ-ի 10-րդ տուրի «Արսենալի» դեմ խաղում, կոչով դիմել է թիմի երկրպագուներին, տեղեկացնում է Daily Mail-ը:
Հիշեցնենք, որ այդ խաղի 5-րդ րոպեին Խիմենեսը բախվեց Դավիդ Լուիսին և գանգոսկրի վնասվածք ստացավ ՝ ենթարկվելով վիրահատության:
«Շնորհակալ եմ, բարեկամներ: Հույս ունեմ, որ շուտով կվերադառնամ խաղադաշտ»,-թվիթերյան իր էջում գրել է Խիմենեսը:
Հիշեցնենք, որ 29-ամյա իսպանացին ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 11 հանդիպման և դարձավ ՝ 4 գոլի հեղինակ: