Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալվելու է «Շախտյորին»։
«Արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը 21 ֆուտբոլիստների է հայտավորել առաջիկա հանդիպման համար։
Հայտացուցակից դուրս են մնացել Էդեն Ազարը, Սերխիո Ռամոսը, Դանի Կարվախալը։ Նրանք ապաքինվում են վնասվածքներից։ Փոխարենը, վերադարձել է Կարիմ Բենզեման։
📋✅ Our 21-man squad for the match against @FCShakhtar_eng!#RMUCL| #HalaMadrid pic.twitter.com/lLwU36p43h
— Real Madrid C.F. 🇬🇧🇺🇸 (@realmadriden) November 29, 2020
Խաղը կկայանա վաղը՝ Երևանի ժամանակով 22:00-ին։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Շախտյորի» հաղթանակը գնահատում է 8,75 գործակցով, ոչ ոքին՝ 5,75, իսկ «Ռեալի» հաղթանակը՝ 1,35։