«Վուլվերհեմփթոնի» հարձակվող Ռաուլ Խիմենեսը գանգի կոտրված է ստացել ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի «Արսենալի» (2-1) դեմ խաղում Դավիդ Լուիզի հետ բախման արդյունքում։
29-ամյա մեկսիկացուն գրեթե 10 րոպե օգնություն էին ցուցաբերում դաշտում, իսկ հետո հանեցին նրան դաշտից պատգարակի օգնությամբ ու տեղափոխեցին հիվանդանոց։
Ֆուտբոլիստի առողջական վիճակի մասին հայտարարություն է տարածել «գայլերի» պաշտոնական կայքը․
«Ռաուլի հետ ամեն ինչ նորմալ է երեկվա վիրահատությունից հետո, որն անցկացվել է լոնդոնյան հիվանդանոցներից մեկում։ Նա տեսել է իր ընկերուհուն՝ Դանիելային, ու հիմա հանգստանում է։
Խիմենեսը կգտնվի բժիշկների վերահսկողության ներքո մի քանի օր, մինչև վերականգնումը։
Մենք շնորհակալություն ենք հայտնում «Արսենալի» բժիշկներին, Բրիտանիայի առողջապահության ազգային ծառայության անձնակազմին, հիվանդանոցի բժիշկներին և վիրաբույժներին, որոնք ժամանակին օգնություն են ցուցաբերել։
Խնդրում ենք, որպեսզի Ռաուլին ու իր ընտանիքին հանգիստ թողնենք, անհրաժեշտ պահի կներկայացվեն նոր մանրամասներ»,-ասված է հայտարարության մեջ։