Ֆուտբոլի VBET ՀՊԼ-ի 13-րդ տուրի շրջանակում «Արարատը», Հանրապետական մարզադաշտում, ընդունել էր «Նոային»:
Առաջին խաղակեսում հյուրերը բացեցին հաշիվը: 21-րդ րոպեին, գեղեցիկ գրոհի արդյունքում, հաշիվը բացեց Արտյոմ Սիմոնյանը: 83-րդ րոպեին, գեղեցիկ կոմբինացիայի արդյունքում, Ուրոշ Նենադովիչը հավասարեցրեց հաշիվը: Խաղն ավարտվեց 1-1 հաշվով:
Այս խաղից հետո «Արարատը» 14 միավորով երկրորդն է, իսկ «Նոան» 12 միավորով 5-րդն է: