«Բարսելոնայի» պաշտպան Սերժի Ռոբերտոն վնասվածք էր ստացել Լա լիգայի 10-րդ տուրի «Աթլետիկոյի» դեմ խաղում (0-1):
Ռոբերտոն աջ ազդրի ուղիղ մկանի վնասվածք է ստացել։ Իսպանացի պաշտպանը չի խաղա երկու ամիս։
Ընթացիկ մրցաշրջանի ընթացքում Սերժի Ռոբերտոն 7 հանդիպում է անցկացրել ու դարձել 1 գոլի հեղինակ։
Հիշեցնենք, որ «Աթլետիկոյի» դեմ խաղում (0-1) վնասվածք էր ստացել նաև Ժերար Պիկեն։ Նրա մոտ ծնկի խաչաձև կապանների վնասվածք է։