Բասկետբոլի Հայաստանի Ա-Լիգայի կանոնավոր առաջնության հերթական տուրի շրջանակում կայացած «Սուպերսոնիքս»-«Կիլիկիա» խաղում հաղթանակն ուղեկցեց հյուրերին՝ 92-84 հաշվով:
«Կիլիկիան» հաղթեց առաջին,երրորդ ու չորրորդ քառորդներում, իսկ «Սուպերսոնիքսը» ուժեղ էր երկրորդ քառորդում:
Խաղում ամենաարդյունավետը «Կիլիկիայից» Ուիլիամ Ջենքինսն էր՝ վաստակած 31 միավորով: Նա նաև 18 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին ու իրականացրեց 2 արդյունավետ փոխանցում: