Հայաստանի հավաքականի հարձակվող Վահան Բիչախչյանը Ազգերի լիգայի վերջին տուրում Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի նկատմամաբ տարած հաղթանակը նվիրել է հայ զինվորներին.
«Հրաշալի օր Հայաստանի համար: Բոլորին շնորհավորում եմ պատմական պահի համար ու հաղթանակը նվիրում եմ մեր հերոս զինվորներին, որոնք իրենց զոհաբարեցին մեր սուրբ հայրենիքի համար: Միշտ կհիշենք ու կհարգենք Ձեր հիշատակը»,-գրել է Բիչախչյանն իր ֆեյսբուքյան էջում: