Ազգերի լիգայի խաղարկության 6-րդ տուրի շրջանակում Իսպանիայի հավաքականը սեփական դաշտում 6-0 հաշվով ջախջախեց Գերմանիայի ընտրանուն։
Սա ամենախոշոր հաշվով պարտությունն է Գերմանիայի հավաքականի պատմության մեջ պաշտոնական խաղերում։ Մինչև այս պարտությունը ամենախոշոր հաշվով պարտություն Գերմանիան կրել էր 1954 թվականի Աշխարհի առաջնությանը՝ 3-8 հաշվով պարտվելով Հունգարիային։
Գերմանիայի հավաքականի ամենախոշոր հաշվով պարտությունը համարվում է 1909 թվականին Անգլիայի դեմ խաղում 0-9 հաշվով կրած պարտությունը։