Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում կիսաեզրափակիչ դուրս գալու համար մենամարտում քիչ առաջ պարտություն կրեց Հայաստանի ներկայացուցիչ 64 կգ քաշային Վահագ Գալուստյանը:
Այսօր ռինգ դուրս կգա և կիսաեզրափակչի համար կպայարի 60 կգ քաշային Արթուր Սահակյանը:
Հիշեցնենք, որ հայ բռնցքամարտիկներից կիսաեզրափակչում են 56 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, գերծանր քաշային Հովհաննես Փափազյանը, 48 կգ քաշային Գահանե Տեր-Բարսեղյանն ու 64 կգ քաշային Էլիդա Քոչարյանը: