Խառը մենամարտերի ամերիկացի մարզիկ Տոնի Ֆերգյուսոնը 2 քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորին անվանել է վախկոտ՝ պատճառաբանելով, որ իռլանդացին խուսափում է մրցել ուժեղ մարզիկների հետ.
«Դու համարձակություն չունես ուժեղ մարզիկների հետ մենամարտելու համար: Դու վախկոտ ես ու միայն քո չեմպիոնական գոտիներով ես հպարտանում: Մինչ հանդիպում, վախկո՛տ»,-գրել է Ֆերգյուսոնը Ինստագրամի իր պաշտոնական էջում:
Նախկինում Քոնոր Մաքգրեգորն ակնարկել էր կարիերան վերսկսելու մասին: