«Հոֆենհայմի» երկու ներկայացուցիչներ վարակվել են կորոնավիրուսով, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Թիմի ֆուտբոլիստ Յակոբ Բրուն-Լարսենի և «Հոֆենհայմի» մեկ այլ աշխատակցի Covid 19-ի փորձանմուշի արդյունքները դրական են եղել:
Նշվում է, որ ակումբի մյուս ներկայացուցիչների մոտ կորոնավիրուսի համավարակ չի հայտնաբերվել:
Հիշեցնենք, որ «Հոֆենհայմը» Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը: