Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսը խոսել է իր ներկայիս և նախկին ակումբների մասին, տեղեկացնում է AS-ը:
«Մինչև վերջին շունչս կնվիրվեմ «Աթլետիկոյին»: Ինձ հարմարավետ եմ զգում այստեղ:
Չեմ տոնի «Բարսելոնայի» դարպասը խփած գնդակը: Հրաշալի կլինի նորից հանդիպել իմ վաղեմի բարեկամներին»,- ասել է Սուարեսը:
Հիշեցնենք, որ Սուարեսն ընթացիկ մրցաշրջանից առաջ տեղափոխվեց «Աթլետիկո»: