Կատալոնական «Բարսելոնայի» նախագահի թեկնածու Վիկտոր Ֆոնտը ցանկանում է Խոսեպ Գվարդիոլային վերադարձնել ակումբ, տեղեկացնում է Sky Sports-ը:
Նա մի նախագիծ է առաջարկել, որի հիմքում ընկած է ՝ Գվարդիոլա-Մեսսի դուետի վերամիավորումը: Նշվում է, որ Ֆոնտը ընտրությունների ֆավորիտներից մեկն է:
«Գվարդիոլան պետք է վերադառնա տուն»,-Radio FT-ի եթերում հայտարարել է Ֆոնտը:
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» նախագահի ընտրությունները տեղի կունենան հաջորդ տարի: