«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի մասնակցել թիմային մարզմանը ՉԼ երկրորդ տուրի՝ «Բարսելոնայի» դեմ խաղից առաջ։ Այս մասին հաղորդում է Football Italia-ն։
Ակումբը սպասում է կորոնավիրուսի նրա կրկնակի թեստի արդյունքին։ Թիմի հետ չի մարզվել նաև պաշտպան Ջիորջիո Կյելինին։
Հիշեցնենք, որ Ռոնալդուի մոտ կորոնովաիրուս էր ախտորոշվել Պորտուգալիայի հավաքականի ճամբարում ու նա բժշկական չվերթով վերադարձել էր Թուրին ու ինքնամեկուսացել տանը։