Ֆուտբոլի Հայաստանի VBet Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի «Լոռի»-«Արարատ» խաղից հետո երևանյան թիմի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը խոսել է խաղի մասին.
«Կարելի է ասել տարբեր խաղակեսեր անցկացրեցինք: Մեր մոտ խնդիրները սկսվեցին առաջին խաղակեսի վերջնամասում: Վատ չէինք սկսել խաղը: Տղաներին զգուշացրել էինք, որ «Լոռին» խաղում է չոր ֆուտբոլ և մենապայքարներում շատ ագրեսիվ է: Չիրացրեցինք մեր պահերը, իսկ մենապայքարներջում զիջեցինք: Մրցակցին հաջողվեց իր խաղաոճի շնորհիվ հաղթել: Գոլ բաց թողեցինք և ունենալով մեծ ժամանակ՝ չկարողացանք փրկել խաղը»,-ասել է Բիչախչյանը: