«Սամպդորիայի» կիսապաշտպան Անտոնիո Կանդրևան վնասվածքի պատճառով բաց կթողնի մի քանի շաբաթ: Այս մասին հայտնում է calciomercato.com-ը:
Ֆուտբոլիստը վնասվածք է ստացել ազդրի մկանային հատվածում: Այսպիսով, կիսապաշտպանը չի խաղա Ա Սերիայի 5-րդ տուրի «Ատալանտայի» դեմ խաղում:
Հիշեցնենք, որ Կանդրևան «Սամպդորիա» է տեղափոխվել սեպտեմբերին: