74-ամյա եգիպտացի Եզելդին Բահադերը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենատարեց ֆուտբոլիստ, ով մասնակցել է պրոֆեսիոնալ թիմերի խաղի, հայտնում է Reuters-ը: Եգիպտացին, որը 6 թոռ ունի, կարող էր պաշտոնապես ռեկորդ սահմանել ավելի վաղ, բայց դա կանխվեց կորոնավիրուսի համաճարակի պատճառով:
Փետրվարին Բահադերը պայմանագիր կնքեց «Հոկտեմբեր վեց» ակումբի հետ, որը խաղում է Եգիպտոսի ուժեղագույն երրորդ դիվիզիոնում: Մարտին կայացած իր դեբյուտային խաղում ֆուտբոլիստը իրացրեց 11 մետրանոց հարված: Հոկտեմբեր ամսին նա մասնակցեց նաև «Էլ Այաթ Սպորտի» հետ խաղում: Երկու դեպքում էլ ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրեց ամբողջական հանդիպումներ:
Երիտասարդ տարիներին Բահադերը խաղացել էր միայն սիրողական ակումբներում: