Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Ազգերի լիգայի 4-րդ տուրի շրջանակում հյուրընկալվելիս ոչ-ոքի՝ 1-1 հաշվով ավարտեց խաղն Էստոնիայի դեմ։
Մեր ընտրանու միակ գնդակը խփեց Կամո Հովհաննիսյանը։ 28-ամյա ֆուտբոլիստի համար սա առաջին գոլն էր ազգային հավաքականի կազմում։ Կամո Հովհաննիսյանը Էստոնիայի դեմ խաղում 52-րդ հանդիպումն անցկացրեց Հայաստանի հավաքականում։
Կամո Հովհաննիսյանը Հայաստանի հավաքականում նորամուտը նշել է 2012 թվականի փետրվարի 28-ին Սերբիայի դեմ ընկերական խաղում։