Իտալիայի Ա Սերիայի 3-րդ տուրում «Յուվենտուսը» հոկտեմբերի 6-ին պետք է հանդիպեր «Նապոլիին», սակայն, հյուրերն այդպես էլ չներկայացան հանդիպմանը:
Կարգապահական կոմիտեն տեխնիկական պարտություն է գրանցել «Նապոլիին»: Ըստ կոմիտեի որոշման, ակումբը նման քայլի դիմելու հիմքեր չի ունեցել: Բացի այդ, թիմը նաև կորցրել է 1 միավոր:
Հիշեցնենք, որ նեապոլյան ակումբում կորոնավիրուսի համավարակի դեպքեր են գրանցվել, ինչի պատճառով էլ Ջենարո Գատուզոյի թիմը չէր ներկայացել հանդիպմանը: