Տոնի Կրոսը Ազգերի լիգայի խաղարկության 4-րդ տուրի Գերմանիա-Շվեյցարիա (3-3) խաղում տանտերերի մեկնարկային կազմում էր:
Սա Կրոսի 100-րդ հանդիպումն էր Գերմանիայի հավաքականի կազմում: Այս կապակցությամբ գերմանացի ֆուտբոլիստին շնորհավորել է Գերմանիայի ազգային հավաքականն ու «Ռեալ Մադրիդը»:
Կրոսը հանդես է գալիս «Բունդեսմանշաֆթում» 2010 թվականից: Անցկացրած 100 խաղերում Կրոսը 17 գոլ է խփել: Նա աշխարհի 2014 թվականի առաջնության չեմպիոն է:
💯🙌🏼🇩🇪 #Kroos100 #DieMannschaft pic.twitter.com/gyGprnevkn
— Die Mannschaft (@DFB_Team) October 13, 2020