Նորվեգիայում ընթացող Altibox Norway Chess մրցաշարի 6-րդ տուրից հետո Լևոն Արոնյանը մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում է՝ իր ակտիվում ունենալով 11 միավոր։
6-րդ տուրում հայ շախմատիստը պարտվեց ամերիկացի Ֆաբիանո Կարուանային։ Հաջորդ՝ 7-րդ տուրում Արոնյանը կհանդիպի մրցաշարի առաջատար Ալիռեզա Ֆիրուժային։
6-րդ տուրի հանդիպումները (հոկտեմբերի 11)
Արյան Թարի (Նորվեգիա) – Ալիռեզա Ֆիրուժա (Իրան) 0-1
Լևոն Արոնյան (Հայաստան) – Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) 0-1
Altibox Norway Chess մրցաշար․ մրցաշարային աղյուսակ
Ֆիրուժա – 13 միավոր
Կարլսեն – 9 միավոր
Արոնյան – 11 միավոր
Կարուանա – 10 միավոր
Դուդա – 4 միավոր
Թարի – 1,5 միավոր