«Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը բուժվել է կորոնավիրուսից:
«Թեստի արդյունքը բացասական է: Ինձ բավական լավ եմ զգում»,-թվիթերյան իր էջում գրել է Իբրահիմովիչը:
Հիշեցնենք, որ 39-ամյա հարձակվողը կորոնավիրուսի դրական թեստ էր հանձնել սեպտեմբերի 24-ին:
Հավելենք, որ Զլատանն Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել էր 2 հանդիպման և դարձել էր 3 գոլի հեղինակ: