«Յուվենտուսի» պաշտպան Մատիա դե Շիլյոն վարձակալական հիմունքներով կարիերան կշարունակի «Լիոնում»: Այս մասին տեղեկացնում է թուրինյան ակումբի պաշտոնական կայքը:
Ա Սերիայի նախորդ մրցաշրջանում Դե Շիլյոն մասնակցել է 9 հանդիպման: Նրա պայմանագիրը թուրինյան ակումբի հետ գործում է մինչև 2022 թվականը:
Հիշեցնենք, որ 27-ամյա ֆուտբոլիստը 2017 թվականին է «Միլանից» տեղափոխվել «Յուվենտուս»: