ԱՊԼ 3-րդ տուրում այսօր կայանալիք «Լիվերպուլ»-«Արսենալ» հանդիպումը չի ցուցադրվի հայկական 2-րդ հեռուստաալիքով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հ2-ի մարզական մեկնաբան Հարություն Մինասյանը:
«Ուշադրություն: Ինչպես երեկ, այնպես էլ այսօր Հայկական Երկրորդ հեռուստաալիքի ղեկավարությունը որոշել է ՉՀԵՌԱՐՁԱԿԵԼ ֆուտբոլ: Այսօր ժամը 23:00-ին նախատեսված Լիվերպուլ — Արսենալ խաղը չի ցուցադրվելու: Հեռուստաընկերությունն աշխատում է արտակարգ ռեժիմով և այդ երկու ժամն ավելի կարևոր ու Հայ Ազգի համար նշանակալի իրադարձությունների լուսաբանմամբ է զբաղվելու: Լիահույս ենք , որ ըմբռնումով կմոտենան հարցին նաև ամենամոլի երկրպագուները:
Հ.Գ. Առավել քան երբևէ, մեր միասնականությունը մեզ վերջնական հաղթանակի է տանելու: Փառք ու պատիվ հայորդիներին: Եվ խորին ցավակցությունս ռազմի դաշտում հերոսի պես ընկածների հարազատներին»,-ասված է հայտարարությունում: