«Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթում «Սևիլյայի» դեմ տարած 2-1 հաշվով հաղթանակը:
«Խավի Մարտինեսը գոլ խփեց ու մեզ համար հաղթեց այս խաղը: Երբեմն ֆուտբոլն այսպիսի պատմություններ գրում է. սա գեղեցիկ պատմություն է: Չորեքշաբթի շշուկներ էին տարածվել, որ Խավին արդեն Բիլբաոյում է, իսկ այսօր նա հաղթական գոլ է խփում:
Մեզնից 15 րոպե պահանջվեց, որ այս խաղի մեջ մտնենք: Հիանալի էր տեսնելը, թե թիմն ինչպես է հաջողության հասնում իր մենթալիտետի շնորհիվ»,- Ֆլիկի խոսքերն է փոխանցում uefa.com-ը: