VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի շրջանակում Չարենցավարի «Վանը» ընդունել էր Երևանի «Ալաշկերտին»։
Առաջնության նորեկը առաջին պարտությունը կրեց Հայաստանի Պրեմիեր լիգայում։ «Ալաշկերտը» 1-0 հաշվով առավելության հասավ մրցակցի նկատմամբ։ Միակ գնդակը խփեց փոխարինման դուրս եկած Դավիդ Դավիդյանը։
Այս արդյունքից հետո Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը միավորների քանակը հասցնում է 7-ի ու 4-րդն է մրցաշարային աղյուսակում։ «Վանը» մնում է 9 միավորով ու շարունակում է գլխավորել VBET ՀՊԼ-ի մրցաշարային աղյուսակը։