Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, Բուդապեշտում տեղի կունենա ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպումը գերմանական «Բավարիայի» և իսպանական «Սևիլյայի» միջև։
Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի համար պայքարում են Չեմպիոնների Լիգայի և Եվրոպա Լիգայի գործող չեմպիոնները։ «Բավարիան» 2019/20 մրցաշրջանի ՉԼ-ի հաղթողն է, իսկ «Սևիլյան»՝ Եվրապա Լիգայի։
Իսպանական ակումբի մամուլի ծառայությունը հրապարակել է թիմի հայտացուցակը այսօրվա խաղի համար։
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Բավարիայի» հաղթանակը գնահատում է 1,35 գործակցով, ոչ ոքին՝ 5,50, իսկ «Սևիլյայի» հաղթանակը՝ 8,75։