Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է Մեզութ Օզիլի մրցելույթների կամ դրանց բացակայության մասին, տեղեկացնում է Sky Sports-ը:
«Ակումբը հավասարաչափ զարգացում է ապրում և ֆուտբոլիստները չպետք է հետ մնան այդ ամենից:
Նրանք, ովքեր չեն կարողանում դա անել, ավելի քիչ խաղաժամանակ են ստանում:
Մեզութը հենց այդ ֆուտբոլիստների շարքին է դասվում: Ես ընտրում եմ նրանց, ովքեր ֆիզիկական և հոգեբանական լավ վիճակում են»,- ասել է Արտետան:
Հիշեցնենք, որ Օզիլը վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել այս տարվա փետրվարին: