«Ուրալի» նախագահ Գրիգորի Իվանովը մեկնաբանել է պաշտպան Վարազդատ Հարոյանի հեռանալը ռուսական ակումբից:
«Մենք իսկապես խզել ենք պայմանագիրը Վարազդատ Հարոյանի հետ: Հասկանո՞ւմ եք, նա այժմ այն տարիքում է, որ նրան պետք է խաղալ: Վերջերս նա մեզ մոտ քիչ խաղային պրակտիկա էր ստանում:
Վարազդատը որոշեց հեռանալ: Նա շատ պարկեշտ անձնավորություն է և շատ բան է արել «Ուրալի» համար», — ասել է Իվանովը Sport24-ին տված հարցազրույցում:
Ավելի վաղ Վարազդատ Հարոյանը ևս հաստատել էր, որ հեռացել է «Ուրալից»:
28-ամյա Հարոյանը «Ուրալում» խաղում էր 2017 թվականից, 62 հանդիպում է անցկացրել ռուսական թիմի կազմում, խփել 3 գոլ ու կատարել 2 գոլային փոխանցում: