Ֆուտբոլի Եվրոպա լիգայի որակավորման փուլի 2-րդ փուլի շրջանակում «Արարատ-Արմենիան» Երևանում հյուրընկալել էր Լյուքսեմբուրգը ներկայացնող «Ֆոլա Էշ» ակումբին։
Խաղավերջից րոպեներ առաջ հաշիվը 1-3 էր։ Սակայն մրցավարի ավելացրած ժամանակի 4 րոպեների ընթացքում մեր օգտին 2 11-մետրանոց նշանակվեց։ Երկուսն էլ անվրեպ իրացրեց Մայսոն Լիման։ Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։