Լևոն Արոնյանը երրորդ տեղն է զբաղեցրել Ֆիշերի (Chess9LX) առցանց մրցաշարում։
Chess9LX մրցաշարի վերջին տուրում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը սպիտակներով ոչ ոքի խաղաց նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ։ Մեր շախմատիստը արդյունքում վաստակեց 5,5 միավոր և երրորդ տեղը կիսեց մրցաշարում ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ։
Առաջին տեղը 6-ական միավորով կիսեցին Մագնուս Կարլսենն ու ամերիկացի Հիկարու Նակամուրան, ով վերջին տուրում ոչ ոքի խաղաց ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ։
Արոնյանը այս մրցաշարում երեք հաղթանկ էր տարել, չորս ոչ-ոքի խաղացել և մեկ խաղում էլ պարտվել էր ֆրանսիացի Վաշյե-Լագրավին։
Նշենք, որ Ֆիշերի շախմատի կանոնները հորինել է ամերիկացի գրոսմայստեր, աշխարհի 11-րդ չեմպիոն Բոբի Ֆիշերը։