Սեպտեմբերի 27-ին Փարիզում կմեկնարկի թենիսի Մեծ սաղավարտի այս տարվա 3-րդ մրցաշարը՝ Ֆրանսիայի բաց առաջնությունը։
Ռոլան Գարոսի պաշտոնական կայքը հրապարակել է այն թենիսիստների անունները, որոնք տղամարդկանց և կանանց մենախաղում ստացել են որակավորման փուլին և հիմնական ցանցին մասնակցելու wild card։
Այդ թենիսիստների թվում է նաև տղամարդկանց մենախաղի 2016 թվականի առաջնության եզրափակիչի մասնակից, Մեծ սաղավարտի մրցաշարերի եռակի չեմպիոն Էնդի Մարեյը։
Հավելենք, որ Էնդի Մարեյը wild card էր ստացել նաև Ցինցինատիի Մասթերսում և US Open-ում։ Անցած տարի վիրահատությունից հետո Մարեյը վարկանիշային բազմաթիվ միավորներ է կորցրել, որոնցով նա չէր կարող մասնակցել Մեծ սաղավարտի մրցաշարերին։