Ֆիշեր առցանց մրցաշարի 3-րդ և 4-րդ տուրերում Լևոն Արոնյանը առավելության հասավ մրցակիցների նկատմամբ:
4-րդ տուրում հայ գրոսմայստերը սևերով պարտության մատնեց 17-ամյա իրանցի Ալիռեզա Ֆիրուջային, իսկ 5-րդ տուրում հաղթեց ռուսաստանցի Պյոտր Սվիդլերին:
6-րդ տուրում հայ շախմատիստի մրցակիցը կլինի ԱՄՆ-ի ներկայացուցիչ Լենիեր Դոմինգեսը։
Մրցաշարին հայտավորված են նաև հանրաճանաչ գրոսմայստերներ Գարի Կասպարովը, Մագնուս Կառլսենը, Հիկարու Նակամուրան, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Ֆաբիանո Կարունան, Ուեսլի Սոն, Լենիեր Դոմինգեսը, Պետեր Սվիդլերը, Ալիրեզա Ֆիրուջան։