Նյու Յորքում ավարտվեց թենիսի Միացյալ Նահանգների բաց առաջնության կանանց մենախաղի մրցաշարը։ Եզրափակիչում հանդիպեցին Նաոմի Օսական ու Վիկտորիա Ազարենկան։
Առաջին սեթում Բելառուսը ներկայացնող թենիսիստը գերազանց տեսք ուներ ու հաղթեց 6-1 հաշվով։ Երկրորդ կեսի միջնամասում Օսական կարողացավ գտնել իր խաղն ու բեկել հանդիպման ընթացքը։ 6-3 հաշվով ճապոնացի թենիսիստը կարողացավ վերցնել երկրորդ սեթը։
Վճռորոշ սեթում Օսական ավելի լավ տեսք ուներ ու հաղթեց 6-3 հաշվով։ Այսպիսով, Օսական հաղթեց Ազարենկային 1-6, 6-3, 6-3 հաշվով ու նվաճեց կարիերայի Մեծ սաղավարտի 3-րդ մրցաշարն ու 2-րդ անգամ դա արեց US Open-ում։
Հավելենք, որ կիրակի երեկոյան կայանալու է տղամարդկանց մենախաղի եզրափակիչը։ Միմյանց դեմ մրցելու են Ալեքսանդր Զվերևն ու Դոմինիկ Տիմը։