Նյու Յորքում ընթացող թենիսի Միացյալ Նահանգների բաց առաջնության տղամարդկանց մենախաղում գիշերը հայտնի են դարձել կիսաեզրափակիչ փուլի բոլոր մասնակիցները:
Դանիլ Մեդվեդևը երեք սեթում կարողացավ առավելության հասնել իր հայրենակից ընկերոջ՝ Անդրեյ Ռուբլյովի նկատմամբ: 2 ժամ 27 րոպե տևած պայքարում գրանցվեց 7-6(6), 6-3, 7-6(5) հաշիվը: Մեդվեդևը երկրորդ տարին անընդմեջ դուրս է գալիս US Open-ի կիսաեզրափակիչ:
Մյուս Դոմինիկ Տիմը հանդիպեց ավստրալացի Ալեքս դե Մինաուրին: Տիմը 6-1, 6-2, 6-4 հաշվով առավելության հասավ դե Մինաուրի նկատմամբ ու առաջին անգամ դուրս եկավ Միացյալ Նահանգների բաց առաջնության կիսաեզրափակիչ:
Եզրափակիչի ուղեգրի համար Դոմինիկ Տիմն ու Դանիլ Մեդվեդևը կհանդիպեն միմյանց: Կիսաեզրափակիչ մյուս խաղը կկայանա այսօր՝ Պաբլո Կարենյո Բուստա-Ալեքսանդր Զվերև: